(+374 10) 500740

Մենք բաց ենք 9:00 - 21:00

info@ens.am

Դուք կարող եք մեզ գրել

«ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում սկսած 2008թ․-ից։ Հիմնադրվել է տ․գ․թ․ Էդիկ Սաիլյանի կողմից՝ որպես հաշվապահական հաշվառման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություն։ Շնորհիվ գրագետ, ազնիվ և հետևողական աշխատանքի այսօր ընկերությանը վստահում են բազմաթիվ կազմակերպություններ ամենատարբեր ոլորտներից։ Հանդիսանալով «ԻԷՆԷՍ» բիզնես ընկերությունների խմբի անդամ՝ մենք մեր հաճախորդներին կարողանում ենք մատուցել ոչ միայն որակյալ հաշվապահական, կադրային, մաքսային, իրավաբանական ծառայություններ, այլև տարաբնույթ հարակից ծառայություններ (բիզնեսի ավտոմատացում, մասնագիտական կրթություն և այլն)

 

Մեր թիմը

«ԻԷՆԷՍ»-ում աշխատակիցների մեծ մասը գրեթե միշտ ձևավորված է եղել մեր ուսումնական կենտրոնի լավագույն սաներից։ Ուսման 6 ամիսների ընթացքում բացահայտվում են ոչ միայն նրանց գիտելիքներն ու ընդունակությունները, այլ նաև մարդկային արժանիքները, սկզբունքներն ու համոզմունքները։ Աշխատակիցներից շատերը ունեն բարձր որակավորումներ հաշվապահության ոլորտում։

Էդիկ Սաիլյան

Հիմնադիր-տնօրեն

տ․գ․թ, ՀՀ ՖՆ որակավորում (վկայական 1245)

Արմանուշ Հակոբյան

Գործառնական գծով տնօրեն

ՀՀ ՖՆ որակավորում (վկայական 1273)

Սուրեն Գիլավյան

Հաշվառման խմբի ղեկավար

ԻԷՆԷՍ որակավորում