ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
2019-05-18
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԻՏԱԼԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակության` Իտալիա կատարած այցի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին հաստատել են 18 ամսվա համագործակցության աշխատանքային ծրագիր: ՊԵԿ պատվիրակությունը Իտալիայի գործընկերներին է ներկայացրել կոմիտեում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը և նախատեսվող ծրագրերը:
Մայիսին Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի հարկային ոլորտում գործող էլեկտրոնային համակարգերի սպասարկման, վերլուծական և հսկողական գործընթացներին, ինչպես նաև մեծ տվյալների («Big Data») վերլուծության գործիքի կիրառմանը: Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել ընդլայնված Փոխըմբռնման հուշագիր՝ հարկային ոլորտում բազմակողմանի համագործակցության վերաբերյալ:
Իտալիայի գործընկերները նաև պատրաստակամություն են հայտնել` աջակցելու ՊԵԿ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային ծառայությունների ֆորումին անդամակցելու հարցում: