Խորհրդատվություն՝ միանվագ և ամսեկան բաժանորդագրությամբ
Ըստ էության այս ծառայությունից օգուտներ կքաղեն ոչ միայն հաշվապահները, այլ նաև ձեռնարկության ղեկավարները։
Հաշվապահներին հաճախ օգնություն է հարկավոր լինում թղթակցությունների ճիշտ ձևակերպման, տարաբնույթ գործարքների գրագետ փաստաթղթավորման, ոչ ստանդարտ գործարքների հարկային հետևանքների կանխորոշման և այլ հարցերում։
Ղեկավարները իրանց որոշումները կայացնելիս ցանկանում են տեղեկացված լինել գործարքների հարկային հետևանքների, փաստաթղթավորման եղանակների և այլ մանրամասների մասին։
Ընթացիկ վերահսկողական ծառայությունից օգտվելու դեպքում հաշվապահական ռիսկերը զգալիորեն նվազում են։ Այսպիսի ծառայությունից օգտվելը դրական է գնահատվում նաև պոտենցիալ ներդրողների և աուդիտ պահանջող խոշոր մատակարարների կողմից։
ԱՆՎՃԱՐ հարկային և հաշվապահական խորհրդատվություններ
Եթե խորհրդատվության արդյունքում որոշում եք Ձեր գործող կամ նոր հիմնադրվող բիզնեսի հաշվապահությունը վստահել մեզ, ապա խորհրդատվությունը կլինի լիովին անվճար։ Մի վարանեք դիմել մեզ, քանի որ միայն լիարժեք խորհրդատվությունից հետո է ճիշտ ձեռնարկել գործողություններ։ Դրանով Դուք կխուսափեք հաճախ անդարձելի վնասներ կրելուց և, ինչու ոչ, ձեռք կբերեք հուսալի գործընկեր։